Լիզինգ տերմինը առաջացել է անգլերեն "lease" բառից, որը նշանակում է վարձակալություն: Լիզինգն իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում և վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով այդ գույքի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով: Որպես լիզինգի առարկա կարող են հանդես գալ տարբեր տեսակի սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլ շարժական եւ անշարժ գույք: Տարբերակում են լիզինգի երկու տարատեսակ` գործառնական եւ ֆինանսական: Հայաստանում լիզինգի ոլորտը կանոնակարգվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Լիզինգը երկողմ պայմանագիր է, որով կողմերից մեկը ժամանակավոր օգտագործման իրավունքով և որոշակի վճարման դիմաց ակտիվը տրամադրում է մյուս կողմին:
Լիզինգը միջին կամ երկար ժամկետայնության ֆինանսական գործիք է, որը օգտագործվում է մեխանիզմների,սարքավորումների, ավտոմեքենաների և/կամ գույքի գնման նպատակով:
Լիզինգը ավելի շուտ ակտիվների ֆինանսավորում է քան թե՝ ուղղակի կապիտալ: