Լիզինգը հիմնված է այն ենթադրությունների վրա, ըստ որի շահույթը ստացվում է ակտիվները օգտագործելուց այլ ոչ թե դրանք տիրապետելուց:
Լիզինգը հիմք է ընդունում ոչ թե Վարձակալի հաշվեկշիռը կամ վարկային պատմությունը այլ վերջինս՝ գործարար գործառնությունների արդյունքում լիզինգի վճարումները իրականացնելու համար դրամական միջոցներ գոյացնելու կարողությունը:
Լիզինգը ֆինանսավորման հնարավորություն է ստեղծում նոր, փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք չունեն վարկային պատմություն կամ գրավի համար բավարար ակտիվներ:
Ֆինանսական լիզինգի և վարկի տարբերությունները
Վարձակալի տեսանկյունից կա միայն մեկ հիմնական տարբերություն.
Վարկի դեպքում առարկան պատկանում է վարկառուին
Լիզինգի դեպքում առարկան պատկանում է վարձատուին
Ֆինանսական լիզինգի և վարկի նմաությունները
Վարձակալը և փոխառուն իրավունք ունեն կատարել ակտիվի ձեռքբերման ընտրությունը,
Վարձակալը և փոխառուն բոլոր վճարումները կատարելուց հետո կարող են այլևս չվերադարձնել տվյալ ակտիվը վարձակալության պայմանները կատարելու դեպքում,
Ինչպես փոխառության այնպես էլ վարձակալության սահմանված ժամկետներում վճարում են հիմնական գումարը և տոկոսադրույքը,
Փոխառության կամ վարձակալության մասով դեֆոլթի դեպքում ինչպես փոխատուն այնպես էլ վարձատուն իրավունք ունեն հետ պահանջելու/հետ վերցնելու ակտիվները
Լիզինգը ապահովված գործարք է, քանի որ վարձատուին թույլ է տալիս փոքրացնել ակտիվային գործառնությունների ռիսկը. պայմանագրի ընթացքում վերջինս շարունակում է մնալ լիզինգի առարկայի սեփականատեր և վարձակալի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է այն իրացնել: Ներդրումների ֆինանսավորման այս ձևը գրավիչ է նաև վարձակալի համար, քանի որ այն թույլ է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից: Ֆինանսական լիզինգի պայմանագրով վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռքբերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այս դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար: Ֆինանսական վարձակալության առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք, ինչպես նաև պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, վարձակալած գույքն անցնում է վարձակալի սեփականությանը` նրա կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով: