«Յունիլիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի մարտին: «Յունիլիզինգ» ընկերության գործունեության հիմնական նպատակը գործառնությունների, առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնման եւ ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ ունիվերսալ լիզինգային ընկերություն դառնալն է: Այդ կերպ ընկերությունը կաջակցի ձեռնարկությունների, գյուղացիական տնտեսությունների եւ անհատական բիզնեսի կայացմանը՝ սարքավորումների, տեխնիկայի եւ գործունեության համար այլ անհարժեշտ գույքի ձեռքբերումը ֆինանսավորելու միջոցով:
«Յունիլիզինգ»-ը ձգտում է հաշվի առնել իր հաճախորդներից յուրաքանչյուրի գործարար առանձնահատկությունները, մշակել եւ իրականացնել փոխհամաձայնեցված անհատական գործելաոճ, դրանով իսկ ապահովելով հաճախորդների հետ փոխշահավետ գործընկերային հարաբերությունները: