Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Յունիլիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով  սահմանված տեղեկատվության պատճենները՝

  1. տեղեկատվության սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
  2. թղթային առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար:

Վերոնշյալ տեղեկություններն ընկերությունը տրամադրում է հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝

  1. առձեռն՝ ընկերության գլխամասային գրասենյակում,
  2. էլեկտրոնային հասցեով՝ unileasing@unileasing.am
  3. կամ փոստով՝ «Յունիլիզինգ» ՎԿ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Սայաթ-Նովա 1 հասցեով:

 

Հարգելի հաճախորդներ, Ձեր և «Յունիլիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներով՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով կամ դատական կարգով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ինչպես ստորև ներկայացվող նյութերից`

  1. «Յունիլիզինգ» ՎԿ ՓԲԸ հաճախորդների բողոք-պահանջների քննարկման ընթացակարգ,
  2. Խնդրահարույց լիզինգների կառավարման ընթացակարգ,
  3. Հայաստանի Հանրապետության օրենքը «Վարկային կազմակերպությունների մասին»,
  4. Բողոք-պահանջի ներկայացման հայտ,

 

կամ դիմելով մեզ`

  • հասցե` ք.Երևան, Սայաթ-Նովա 1
  • հեռ.`  +(374 10) 59-29-59 (241)
  • էլ.փոստ` unileasing@unileasing.am

 

 

Թարմացված է` 06/10/15 12:12