U-AUTO

Բիզնես ավտոլիզինգ

Լիզինգի առարկաներ
  • Մարդատար ավտոմեքենաներ /առաջնային շուկայից/,
  • Առաքման և բեռնատար ավտոմեքենաներ,
  • Տուրիստական, երթուղային ավտոբուսներ և միկրոավտոբուսներ,
Լիզինգառուի
նկատմամբ պահանջները
  • Անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ,
  • ՀՀ-ում գործող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերության ՀՀ-ում գործող ներկայացուցչություններ
  • Բացասական վարկային պատմության բացակայություն
Լիզինգի արժույթը ՀՀ դրամ Եվրո ԱՄՆ դոլար
Լիզինգի գումարը մինչև 30,000,000 մինչև 60,000 մինչև 60,000
Լիզինգի տարեկան

տոկոսադրույքը

20% 20% և ավելի կանխավճարի դեպքում

13%

20% և ավելի կանխավճարի դեպքում

15%

20% և ավելի կանխավճարի դեպքում
22% 0-19% կանխավճարի դեպքում

14%

0-19% կանխավճարի դեպքում

16%

0-19% կանխավճարի դեպքում
Լիզինգի առավելագույն
ժամկետը
84 ամիս – ԱՄՆ դոլար, Եվրո 20% և ավելի կանխավճարի դեպքում
60 ամիս – ՀՀ դրամ
48 ամիս – ԱՄՆ դոլար, Եվրո 0-19% կանխավճարի դեպքում
36 ամիս — ՀՀ դրամ
Լիզինգի նվազագույն
ժամկետը
3 ամիս
Կոմիսիոն վճար 0.1 % գույքի ձեռք բերման գումարից, min 20,000 ՀՀ դրամ
– վճարվում է վարձակալի կողմից միանվագ լիզինգի պայմանագրի կնքման ժամանակ
Նվազագույն կանխավճար 0%-ից սկսած
Ապահովվածությունը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն ըստ անհրաժեշտության /Վարկային կոմիտեի որոշմամբ/
Ապահովագրությունը Գույքի ապահովագրություն
Լիզինգի
տրամադրման կարգը
Ֆինանսական վարձակալությամբ տրամադրվող գույքի գումարը անկանխիկ եղանակով տրամադրվում է գույքի մատակարար ընկերությանը, որին ընտրել է լիզինգառուն:
Լիզինգի
մարման կարգը
Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ գումարներով և տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի վրա: Լիզինգի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում:
Վարձակալված գույքի գնելու հնարավորությունը Վարձակալը կարող է գնել վարձակալված գույքը ձեռքբերման գնի 1%-ով, եթե վճարել է Վարձատուին վճարման ենթակա
բոլոր վարձավճարները և կատարել իր բոլոր պարտավորությունները
Լիզինգառուի կողմից պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ (0.2 %-ի չափով), որոնց չվճարումը հետագայում կարող է հանգեցնել Յունիլիզինգ ՎԿ ՓԲԸ-ի կողմից հայտի ներկայացում դատարան` գույքի հետ վերադարձի և անձնական գույքերի, երաշխավորներին պատկանող գույքերի բռնագանձման պահանջով:
Լիզինգի հայտի քննարկման ժամկետը մինչև 5 բանկային օր
Լիզինգի հաշվարկի օրինակ Գույքի արժեք — 14,700,000 ՀՀ դրամ

Կանխավճար — 2,940,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք — 20 %

Լիզինգի ժամկետ — 60 ամիս

Ամսական վճարում — 311,568.1 ՀՀ դրամ

Լիզինգի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Լիզինգի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված
տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Ներկայացվող փաստաթղթերը
  • Անձնագրի պատճեն(տնօրեն, բաժնետեր/եր),
  • Պետռեգիստրի գրանցման վկայականի պատճեն և հիմնադիրների մասին տեղեկանք,
  • Կանոնադրության պատճեն,
  • ՀՎՀՀ-ի պատճեն,
  • Լիցենզիայի պատճեն (առկայության դեպքում),
  • Սեփականության վկայականի(վարձակալական պայմանագրի) պատճեն,
  • Իրավասու մարմնի(ընդհանուր ժողովի) որոշումը լիզինգով գույքի ձեռքբերման վերաբերյալ,
  • Հարկային տեսչությունից տեղեկանք` պարտավորությունների մասին,
  • ՊԵԿ ներկայացված վերջին 2 եռամսյակի հաշվետվությունները,
  • Մատակարար կազմակերպության կողմից փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկ:

Թարմացված է` 05/10/15 15:12